Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Պարային թռիչքդ հասավ երկինք, Նորայր Գասպարյան

Պարային թռիչքդ հասավ երկինք, Նորայր Գասպարյան
31.01.2017 | 16:40

Հունվարի 27-ին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Պարի աստղեր» պարային համույթի սան և կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնը՝ Սյունիքի մարզպետի և «Պարի աստղեր» պարային համույթի հետ համագործակցությամբ, իրականացրեց Նորայր Գասպարյանի վաղեմի երազանքը։
Ծառայությունից հետո Նորայրը պատրաստվում էր մեծ շուքով նշանավորել խմբի 23-րդ տարեդարձն իր ծննդավայր Կապանում։ Սակայն ապրիլյան պատերազմն անկատար թողեց տաղանդավոր և կենսախինդ երիտասարդի երազանքները։


Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր հերոսների հիշատակը: Վարագույրը բացվեց, և բեմում կանգնած էր հերոսը: Հերոսն ապրեց ու ապրեցրեց: Ամբողջ երեկոյի ընթացքում ներկաների մոտ զգացվում էր տխրություն, կարոտ, թախիծ դեպի Նորիկը, բայց ամենամեծ զգացումը բոլորի մոտ հպարտությունն էր, որ ունեցել են Նորայր Գասպարյան մարդուն։
«Պարի աստղեր» պարային համույթի տարբեր տարիքային խմբերի սաները հանդես եկան պարային բեմադրություններով, որոնց թեմատիկ ակնարկը հիմնականում բանակն էր: Հուշ-երեկոն ուղեկցվում էր նաև Նորայրի ապրած կյանքի, պարային համարների և բեմադրությունների մասին պատմող տեսանյութերով:


«Պարի աստղեր» պարային համույթը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի և Կապանի մշակույթի կենտրոնի աջակցությամբ սահմանել է Նորայր Գասպարյանի անվան պարային մրցանակաբաշխություն, որը կդառնա ավանդական և շարունակական բնույթ կկրի։

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ